Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ Մոսկվային ուղղված անհիմն մեղադրանքներից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան լքել է Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը։
Հաղորդվում է, որ քաղաքական գործիչը փորձել է համաշխարհային պարենային ճգնաժամի ողջ պատասխանատվությունը դնել Կրեմլի վրա: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Բացի այդ, նա Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի նավահանգիստներն իբր արգելափակելու և հացահատիկի հափշտակման մեջ: Նեբենզյան չի լսել նրա ելույթը և հեռացել է դահլիճից։ Իր հերթին, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արևմտյան գործընկերների հնչեցրած մեղադրանքներն անհիմն են։