Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդվում է РБК-ն:
Ըստ Պաշտպանության նախարարության տեղեկատվության՝ զրույցը տեղի է ունեցել Անկարայի նախաձեռնությամբ։
«Հիմնական ուշադրությունը հատկացվել է Ուկրաինայի և Սիրիայի իրադրության վերաբերյալ կարծիքների փոխանակմանը և գնահատականներին։ Պաշտպանության նախարարները մանրամասն քննարկել են Սև ծովում նավագնացության անվտանգության հարցերը՝ կապված Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման խնդրի լուծման հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: