Ռուսական կողմը հավանություն չի տվել Սիրիայի հյուսիսում գտնվող շրջաններից մեկում ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի ծրագրերին։ Այս մասին գրում է թուրքական Hürriyet թերթը։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը Ռաքքայի նահանգի Այն Իսա քաղաքի շուրջ շրջանի մասին է։ Այս տարածաշրջանում անցնում է ռազմավարական կարևոր M4 մայրուղին, որը կապում է Հասեկեի, Ռաքքայի և Դեյր Զորի շրջանները: Այդ պատճառով ՌԴ-ն բացասաբար է վերաբերվել այնտեղ օպերացիա անցկացման հեռանկարին։
Պարբերականը նշում է, որ այդ թեմայով Մոսկվայի հետ շփումների արդյունքում Անկարան դադարեցրել է այդ շրջանում գործողության նախապատրաստումը, իսկ ՌԴ-ն, իբր, ապահովել է այնտեղ լրացուցիչ զորքեր ուղարկելը:
Պարբերականը նաև նշում է, որ Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի անդրսահմանային գործողությունը կարող է սկսվել այս շաբաթ: Շարունակվում է Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների զորահավաքը Սիրիայի հետ սահմանին և Թել Ռիֆաթ և Մանբիջ շրջաններում, որտեղ հաճախացել են փոխհրաձգություններն ու բախումները ծայրահեղականների հետ: