Ջոնի Դեփի փաստաբանը, ով շահել է իր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ զրպարտության գործը, պատմել է, որ դերասանը 10,35 մլն դոլար փոխհատուցումից հրաժարվելու հնարավորության հարցն է դիտարկում: Որոշումը կարող է ընդունվել այն դեպքում, եթե արտիստի նախկին կինը հրաժարվի բողոքարկումից։
Good Morning America-ի («Բարի լույս, Ամերիկա») առավոտյան շոուի շրջանակներում Ջոնի Դեփի փաստաբան Բենջամին Չուն պատմել է, որ արտիստը քննարկում է 10,35 մլն դոլար փոխհատուցումից հրաժարվելու հնարավորությունը, որը նրան նշանակել է դատարանը: Փաստաբանի խոսքերը փոխանցում է Insider-ը։
Դերասան Ջոնի Դեփը շահել է իր նախկին կնոջ՝ Էմբերդ Հերդի դեմ զրպարտության գործը, որը նրան մեղադրում էր ընտանեկան բռնության մեջ: Երդվյալ ատենակալների դատարանի որոշմամբ նա պետք է փոխհատուցում վճարի 10,35 մլն դոլարի չափով (ընդ որում՝ 350 հազար դոլարը դատական ծախսերի գումարն է)։ Սակայն հունիսի 2-ին դերասանուհու փաստաբան Էլեյն Բրեդեխոֆը Today հեռուստածրագրի եթերում հայտարարել է, որ իր պաշտպանյալը վճարման միջոցներ չունի և մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, քանի որ կարծում է, որ այդ թվում՝ Հերդի նկատմամբ բացասական մեկնաբանությունները կարող էին ազդել ատենակալների որոշման վրա: