Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության ամենամեծ սպառնալիքը բխում է Թայվանում անջատողական ուժերի գործունեությունից՝ ԱՄՆ-ի թողտվությամբ և աջակցությամբ, երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին, հաղորդել է РИА новости-ն։
«Ներկայում Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության ամենամեծ սպառնալիքը գալիս է ոչ թե ուրիշ տեղից, այլ Թայվանի անկախության օգտին հանդես եկող ուժերից, որոնք համառորեն վարում են անջատողական գործունեություն, ինչպես նաև ԱՄՆ – ի թողտվությունից և աջակցությունից», – ասել է դիվանագետը՝ հավելելով, որ դա ոչնչացնում է «մեկ Չինաստանի» սկզբունքը: