Եգիպտոսի իշխանությունները օտարերկրյա զբոսաշրջիկների համար երկիր մուտքի բոլոր կորոնավիրուսային սահմանափակումները հանելու որոշում են կայացրել: Այս մասին հայտնումէ Forbes.ru-ն:
Ռուսական տուրիստական գործակալությունների տվյալներով՝ որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 16-ից։
«Համաճարակների դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնի Գերագույն խորհրդի խորհրդակցության ընթացքում որոշվել է չեղարկել Եգիպտոսի մուտքի բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել են 2021 թվականին՝ կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Եգիպտոս մեկնելու համար պահանջվում էր կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական կամ ՊՇՌ-թեսթի բացասական արդյունք տրամադրել: