Հունաստան – Բուլղարիա (IGB) գազատարի միացմամբ Բուլղարի է հասել ադրբեջանական գազի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։
IGB-ն կմիացվի Տրանսադրիատիկ գազատարին՝ հունական ազգային գազային համակարգին, իսկ ապագայում նաև Հունաստանի Ալեքսանդրուպոլիս նավահանգստային քաղաքում հեղուկացված բնական գազի լողացող ռեգազիֆիկացման կայանքին:
Պարբերականը գրում է, որ IGB-ն ընդգրկված է այն նախագծերի ցանկում, որոնք Եվրոպական հանձնաժողովի ընդհանուր հետաքրքրությունն են ներկայացնում․ այն ԵՄ-ի կողմից 84 մլն եվրոյի համաֆինանսավորման է արժաանցել։