Էմբեր Հերդը Ջոնի Դեփի հետ հարաբերությունների մասին գիրք կգրի, որում կպատմի, թե «ինչպես է ամեն ինչ իրականում եղել։
Այս մասին հաղորդում է OK! Magazine-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Էմբերը կարծում է, որ Հոլիվուդում իր կարիերան ավարտված է։ Նա արդեն բանակցում է գրքի շուրջ, և ուրախ է դրա համար։ Այժմ նա կորցնելու ոչինչ չունի, նա ցանկանում է պատմել ամեն ինչ», — պատմել է պարբերականի աղբյուրը։
Նրա խոսքով՝ Հերդը «սնանկացած է «և այժմ այն վիճակում չէ, որ հրաժարվի փողից»: Պարբերականը պնդում է, որ խոսքը գրքի ստեղծման բազմամիլիոնանոց պայմանագրի մասին է, սակայն ճշգրիտ գումարը չի հրապարակվում: Ըստ պարեբարականի՝ իրականում դերասանուհին «կորցնելու բան ունի» , քանի որ Դեպի հետ հարաբերությունների թեմայով գիրքը կարող է նոր դատական հայցերի աղբյուր դառնալ:
«Եթե նա անցնի սահմանը, ինչը շատ հավանական է, ապա նա, անկասկած, կստանա ևս մեկ հայց և կրկին դատարան կմտնի», — ասում է ամուսնալուծության գործընթացների փաստաբան Դրոր Բիկելը։
Հունիսի 1-ին ատենակալների դատարանը Հերդին մեղավոր է ճանաչել Ջոնի Դեփի դեմ զրպարտության մեջ։ Այժմ նա դերասանին պետք է 10 մլն դոլար փոխհատուցում վճարի։։
Դերասանուհու փաստաբանի խոսքով՝ իր հաճախորդուհին «անպայման» կբողոքարկի դատարանի որոշումը։ Բացի այդ, իրավաբանը հայտարարել է, որ Հերդը փոխհատուցում վճարելու համար գումար չունի։ Դեփի փաստաբանը պատասխանել է, որ դերասանը կարող է հրաժարվել դրամական պահանջներից, եթե Հերդը չբողոքարկի դատարանի որոշումը։
Վերջերս Էմբեր Հերդը «անարդար» էր անվանել զրպարտության գործով սոցցանցերում դատարանի լուսաբանումը։