Bloomberg գործակալությունը հայտնել է, որ հունիսի լույս 27-ի գիշերը լրանում է Ռուսաստանի կողմից պետական պարտատոմսերի շուրջ հարյուր միլիոն դոլարի վճարման արտոնյալ ժամկետը, և եթե գումարը չտրվի, ապա ներդրողները կարող են արձանագրել տեխնիկական «պարտավորությունների կատարումից հրաժարում»:
Ռուսաստանը դեֆոլտի մասին չի հայտարարի, գրում են լրատվամիջոցները։ Գործակալությունն այս իրավիճակը եզակի է համարում, քանի որ երկիրն ունի միջոցներ և վճարելու ցանկություն, սակայն Արևմուտքի սահմանած պատժամիջոցները նրա ձեռքից խլել են այդ հնարավորությունը:
«Ռուսաստանի համար դա կլինի արտաքին պարտքի առաջին դեֆոլտն այն բանից հետո, երբ բոլշևիկները 1918 թվականին հրաժարվեցին ցարական դարաշրջանի պարտքերից»,- ասվում է հոդվածում: