Հունիսի 27-ին Գերմանիայում «Մեծ յոթնյակի» հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն հայտարարել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում։
Պատժամիջոցները կներառեն:
– Ռուսական խոշոր պետական ձեռնարկությունների սահմանափակումների ցուցակի ընդլայնում,
– ՌԴ-ից ավելի քան 570 ապրանքախմբի համար մաքսատուրքի բարձրացումը 2,3 մլրդ դոլարի չափով,
– ԱՄՆ-ում ռուսական ոսկու ներմուծման արգելքը,
– ամերիկյան տեխնոլոգիական արտադրանք գնող ռուսական ընկերությունների արգելումը, օրինակ, կիսահաղորդիչներ։
Միևնույն ժամանակ, «Մեծ յոթնյակի» պետությունները պարտավորվում են Ուկրաինային ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերել «այնքան ժամանակ, որքան պահանջվում է»։