Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 չորս մարտավարական կործանիչները Միջերկրական ծովի արեւելյան հատվածից չորս կառավարվող հրթիռներով հարվածել են սիրիական Տարտուս նահանգի տարածքում գտնվող օբյեկտներին: Այս մասին հայտնոմ է Interfax-ը՝ հղում անելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին կարգի կապիտան Եվգենի Գերասիմովին:
«Իսրայելական ավիահարվածի հետևանքով նյութական վնաս է հասցվել, վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ»,-նշել է Գերասիմովը։
Նա նաև հայտնել է, որ «Ջաբհաթ ան Նուսրա» իսլամիստական ահաբեկչական խմբավորման դիրքերից անցած օրվա ընթացքում Իդլիբի դեէսկալացիայի գոտում չորս գնդակոծություն է արձանագրվել: Նրա խոսքով՝ Հալեպի նահանգում երկու, Լաթաքիա նահանգում՝ մեկ, իսկ Համա նահանգում մեկ հրթիռ է արձակվել: