Հյուսիսային Կորեան ճանաչել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը Telegram–ի իր ալիքում հայտնել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միջազգային կարգավիճակը և նրա պետականությունը շարունակում են ամրապնդվել։ Սա մեր դիվանագիտության ևս մեկ հաղթանակն », – գրել է նա իր Telegram-ալիքում։
Նրա խոսքովъ այդ որոշումը հիմք կհանդիսանա հարաբերությունների հետագա զարգացման համար, այդ թվում նաև տնտեսական ոլորտում, իսկ գործընկերությունը կմեծացնի ձեռնարկությունների համար առևտրի աշխարհագրությունը:
«Մենք երախտապարտ ենք ԿԺԴՀ-ի ժողովրդին՝ Դոնբասի բնակիչներին նման ծանրակշիռ աջակցության համար»,- նշել է Պուշիլինը: