Իրանի հետախուզության նախարարությունը Արևմտյան Ադրբեջանի հյուսիսարևմտյան նահանգում 10 հոգանոց ահաբեկչական ցանցի հայտնաբերման և ոչնչացման մասին է հայտնել:
Ինչպես հաղորդում է PressTV-ն, վկայակոչելով նախարարությանը, ցանցի անդամները Իրաքի Քուրդիստանում թաքնվող ահաբեկիչների աջակցությամբ փորձել են ներթափանցել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգ:
Նշվում է, որ խմբավորումը մի շարք բջիջներ է ձևավորել և փորձել է սաբոտաժի տարբեր գործողություններ, պայթյուններ և հարձակումներ իրականացնել Իրանի տնտեսական կենտրոնների և օբյեկտների վրա: Հետախուզության նախարարությունը հայտնել է, որ խմբի բոլոր 10 անդամները հայտնաբերվել և կալանավորվել են ԻՀՊԿ-ի և Իրանի արդարադատության նախարարության ուժերի հետ համատեղ իրականացված գործողության ընթացքում: