Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը հայց է ներկայացրել Եվրոպական խորհրդի դեմ՝ պահանջելով փոխհատուցել իր դեմ սահմանված պատժամիջոցներից ավելի քան մեկ միլիոն դոլարի վնասը, РИА Новости-ի փոխանցմամբ հաղորդում է ամերիկյան Wall Street Journal պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լյուքսեմբուրգում Եվրոպական միության դատարանը քննում է եվրոպական պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի գործարարների մի շարք հայցեր: Այսպես, մայիսի 25-ին գրանցվել են Ռոման Աբրամովիչի, մայիսի 24-ին՝ Միխայիլ Ֆրիդմանի, մայիսի 23-ին՝ Պյոտր Ավենի, մայիսի 6-ին՝ Ալեքսեյ Մորդաշովի, ապրիլի 29-ին՝ Ալիշեր Ուսմանովի հայցերը։
«Պարոն Աբրամովիչը, որը նաև Պորտուգալիայի քաղաքացի է, հայտարարում է, որ պատժամիջոցները խախտում են իր հիմնարար իրավունքները, որոնք պաշտպանվում են ԵՄ-ի կողմից, որի անդամ է Պորտուգալիան։ Նա խնդրում է փոխհատուցել վնասը՝ Եվրոպական խորհրդից պահանջելով ավելի քան մեկ միլիոն դոլարի չափով վճարել «Չելսիի» վաճառքից ստացված հասույթ ստանալու համար ստեղծված բարեգործական հիմնադրամին»,- գրում է պարբերականը։