Միխայիլ Սահակաշվիլին հեռանում է քաղաքականությունից և լքում է իր հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, հայտարարել է նախկին նախագահի փաստաբան Վալերի Գելբախիանին:
«Քաղաքականությունից հեռանալու պատճառը նրա կյանքի պահպանումն ու փրկությունն է։ Դրանից ելնելով՝ բոլոր հարցերը հանվել են։ Հիմա նրա կյանքի ու մահվան հարցն է դրված, ոչ թե քաղաքականության», – ասել է Գելբախիանին։
«Ներկայումս Սահակաշվիլին շարունակում է բուժումը «Վիվամեդ» մասնավոր կլինիկայում, որտեղ նրան տեղափոխել են մայիսի 12-ին՝ առողջության վատթարացման պատճառով։ Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ հ երկու դատավճիռների հիման վրա։ Եվս 3 գործ գտնվում է դատավարությունում։