ԱՄՆ Իլինոյս նահանգի բնակիչը 2 դոլարով Mega Millions վիճակախաղի տոմս է գնել ու շահել 1,3 մլրդ դոլար: Mega Millions վիճակախաղի պատմության մեջ սա ամենախոշոր ջեքփոթերից մեկն է:
Այս մասին հայտնում է Forbes.ru-ն: Եթե նա նախընտրի շահումը ստանալ միանգամից, ապա հարկերի վճարումից հետո նրան կմնա միայն 433,7 մլն դոլար:
Ամբողջ գումարը կարելի է ստանալ նաև 29 տարիների ընթացքում, սակայն վիճակախաղերի հաղթողների մեծ մասն ընտրում է միանվագ վճարումը, որն ավելի քիչ գումար է կազմում: