Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Եվրոպայի համար Տրանսանատոլիական գազատարը (TANAP) այլընտրանք է ռուսական գազի մատակարարումներին:
«Երկու հիմնական այլընտրանքներից մեկը TANAP – ն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծը», – Քալընի խոսքը մեջբերում է РИА Новости-ն: Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ այլընտրանքային նախագծերը, հատկապես «Նաբուկոն», անցյալում չեն իրականացվել։
«Մեր նախագահը խոսել է Ալիևի հետ։ Սա ռազմավարական տեսակետ է։ Նա (նախագահ Էրդողանը) ասել է. «Եկեք լրացնենք առաջացած բացը»։ TANAP-ն ամբողջությամբ Թուրքիայի և Ադրբեջանի նախագիծն է։ Դա արվում էր կոոպերացիայի ձևով։ Ոչ մի աջակցություն չի ստացվել, ֆինանսավորում չի ստացվել, երրորդ և չորրորդ երկրները չեն ընդգրկվել», – ընդգծել է Քալընը։
Գործակալությունը նշում է, որ TANAP-ը գազի տեղափոխումն իրականացնում է ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրից Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա, ապա ТАР – ով՝ Հարավային Եվրոպայի երկրներ:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Ադրբեջանն ու Եվրամիությունը էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։