Չնայած նրան, որ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև դատական վեճերն ավարտվել են դեռևս հունիսին, մամուլում նախկին սիրեցյալների կյանքի մասին նոր փաստեր են հայտնվում: Օրերս Daily Mail-ի լրագրողները հրապարակել էին չհրատարակված դատական փաստաթղթեր և պարզել շատ հետաքրքիր հանգամանքներ։
Այսպես, նյութերում խոսվում էր այն մասին, որ Էմբեր Հերդը Ջոնի Դեփին հանդիպելուց մի քանի տարի առաջ էկզոտիկ պարուհի է աշխատել։ Դեփի իրավաբանական թիմն այդ գործով ենթադրում էր, որ նա ուղեկցորդուհի է եղել։
Բացի այդ, դերասանի փաստաբանները պատրաստվում էին որպես ապացույց օգտագործել «Ակվամենի» աստղի մերկ լուսանկարները։ Սակայն Էմբերի ներկայացուցիչները դեմ են եղել դրան։