ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում թուրքական անօդաչուների արտադրություն հայտնվելու դեպքում այն «կհայտնվի ապառազմականացման գործողության տիրությում»:
«Նման օբյեկտի ստեղծման փաստն ինքնին, որն անմիջապես, իհարկե, կհայտնվի ապառազմականացման թեմայի ներքո, դա պետք է հասկանալ, իհարկե, դա միայն կերկարաձգի, հավանաբար, ուկրաինացիների տառապանքները, բայց չի օգնի խուսափել այն բանից, ինչը հատուկ ռազմական գործողության նպատակն է», – Պեսկովի խոսքը մեջբերում է «РИА Новости»-ին:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Ուկրաինայում Bayraktar թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը կտևի մի քանի ամիս, իսկ գործարկումը հնարավոր է մինչև 2023 թվականի վերջը:
Բոդնարի խոսքով, ըստ պլանի, Ուկրաինայում գործարանը արտադրելու է Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր, որոնք այժմ օգտագործում են Ուկրաինայի զինված ուժերը, ինչպես նաև Bayraktar Akinci հարվածային անօդաչու թռչող սարքը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar Makina ընկերությունը Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման համար Ուկրաինայում հողատարածք է գնել։