Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է զառիթափից, հաղորդում է «Интерфакс»-ը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսա նահանգում։ Հինգ մարդ զոհվել է, ևս 38-ը վնասվածքներ են ստացել։ Զոհերի թվում է ավտոբուսի վարորդը։
Նշվում է, որ էքսկուրսիոն ավտոբուսը Քյութահյա նահանգից ուղևորվում էր Բուրսայի Մուդանիա համայնք: Տեղեկությունն այն մասին, թե որ երկրների քաղաքացիներն են եղել ավտոբուսում, չի ստացվել։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Թուրքիայում օգոստոսի 20-ին երկու խոշոր ավտովթարի հետևանքով 35 մարդ է զոհվել: