ԱՄՆ ՌԾՈՒ-ն իր մերձավորարևելյան դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ միասին աշխատանքներ են տանում Իրանի ռազմական ակտիվությունը զսպելու համար ծովային և օդային ոչ էկիպաժային սարքերի ցանցի մշակման ուղղությամբ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Wall Street Journal թերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ ծրագրի մասշտաբների և դրոնների կիրառման մեթոդների մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում, սակայն ԱՄՆ-ն հուսով է, որ հաջորդ տարի Սուեզի ջրանցքից մինչև Իրանի ափ ընկած տարածքում շուրջ 100 հետախուզական սարքեր հսկողություն կիրականացնեն:
Այս աշխատանքը կատարվում է մոտ կես տարի: «Կարծում եմ՝ մենք իսկապես գտնվում ենք անօդաչու տեխնոլոգիական հեղափոխության շեմին», – հրատարակությունը մեջբերել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կապիտան Մայքլ Բրասերի խոսքը, որը պատասխանատու է տվյալ ծրագրի համար: Բոլոր դրոնները, որոնք փորձարկվում են ստեղծվող ցանցում օգտագործելու համար, չեն կրում որևէ զենք: Ապագայում ԱՄՆ-ը մտադիր է օգտագործել նման ցանցերի ստեղծման փորձը նաև աշխարհի այլ տարածաշրջաններում, նշում է պարբերականը: