Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը շաբաթ օրը իրեն «Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարների շրջանում իրեն «երկարակյաց» պաշտոնյան է անվանել և հայտարարել է, որ կմտածի պաշտոնից հեռանալու մասին:
«Այսօր իմացա, որ ես, պարզվում է, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների գործող ղեկավարների շրջանում «երկարակյաց» եմ։ Արդեն 15 տարի է, ինչ ղեկավարում եմ Հանրապետությունը։ «…» Կարծում եմ, որ իմ ժամանակը եկել է, քանի դեռ ինձ չեն վռնդել: …«Մենք արդեն սկսել ենք մտածել այդ մասին», – ասել է Կադիրովը իր Telegram-ալիքում հրապարակված տեսանյութում:
Տեսանյութի մեջ նա նշել է, որ կարծում է, որ «անժամկետ և երկար արձակուրդի» է արժանի:
«Որքան էլ հյուրը հարգված, երկար սպասված լինի, եթե նա ժամանակին մեկնում է, դա ավելի հաճելի է լինում», – հավելել է նա։