ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմապլանային համագործակցության հետագա զարգացման հարցերը, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում:
«Օգոստոսի 5 – ին Սոչիում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմապլանային համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերը», – ասված է հաղորդագրության մեջ:
Առաջնորդները հաստատել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման տրամադրվածությունը, ներառյալ էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի առաջխաղացումը, և հետագա շփումների մասին են պայմանավորվել։