Թուրքիայում շոփինգի ժամանակ ռուս երգչուհի Մաշա Ռասպուտինին կողոպտել են։ Այս մասին Известия – ին հայտնել է նրա ամուսինը՝ Վիկտոր Զախարովը։
«Գողացել են պայուսակը։ Ոչինչ առանձնապես տեղի չի ունեցել։ Այս պահին նա այդ թեման մամուլի հետ քննարկել չի ցանկանում: Խոսել չի կարող», – ասաց նա։
Զախարովը նաև նշել է, որ երգչուհին շատ է վշտացել տեղի ունեցածի պատճառով։
«Հուսով ենք, որ փաստաթղթերը կվերադարձնեն», – նշել է երգչուհու ամուսինը։
Այս պահին որոշվում է այն հարցը, թե ինչպես Ռասպուտինան վերադառնա Ռուսաստան։
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել թուրքական բուտիկներից մեկում։ Երգչուհին մտել է հանդերձարան՝ զգեստափոխվելու՝ պայուսակը թողնելով դահլիճում։
Ռասպուտինան անմիջապես դիմել է բանկ, որպեսզի արգելափակի պայուսակում գտնվող քարտերը և դիմում է տվել ոստիկանություն։