Բաքվում հայրը խեղդամահ է արել իր 13-ամյա դստեր 16-ամյա սիրեկանին ու թաղել գերեզմանոցում։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Հուսեյնբալա Շեյդաբեկովի դին հայտնաբերվել է Լոքբատան գյուղի գերեզմանատանը։ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին, սակայն դին հայտնաբերվել է միայն այսօր։
Իրավապահ մարմինները պարզել են, որ տղամարդը նախ պարանով խեղդել է տղային, ապա թաղել գերեզմանոցում։