Մոսկվայում ձերբակալել են մի տղամարդու, որը սպառնացել էր մանկահասակ երեխային ցած նետել բազմահարկ բնակելի շենքից, РИА Новости – ին պատմել է Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«Ոստիկանությունը ձերբակալել է Նովոկոսինոյում պատշգամբից երեխային ցած նետել ցանկացող տղամարդուն», – ասել է գործակալության զրուցակիցը:
Նախնական տեղեկություններով՝ պատահարի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի հանգամանքները պարզվում են։
Մոսկվայի քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան հայտնել է, որ քննիչները քրեական գործ են հարուցել սպանության փորձի վերաբերյալ:
Նա հավելել է, որ տղամարդուն մոտ ժամանակներս կտեղափոխեն գերատեսչության ստորաբաժանում՝ քննչական գործողություններ իրականացնելու համար։
Իրավապահ մարմիններում РИА Новости – ի աղբյուրը հայտնել է, որ չարագործը կարող էր գտնվել թմրանյութերի ազդեցության տակ։