Անկարան պետք է կատարի Թուրքիայում գազային հանգույց կառուցելու պայմանը՝ դադարեցնել «Բայրակթարների» մատակարարումներն Ուկրաինա, կարծում է Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը:
«Գազի հանգույցի կառուցումից կշահեն ոչ թե Գերմանիան, այլ Թուրքիան, և դա կլինի մեր մեծ նվերը։ Հետաքրքիր է իմանալ, թե ինչ ենք մենք ստանում դիմաց. Համենայնդեպս, հույս կա, որ թուրքական տեխնիկան («Բայրաքթարներ» և ոչ միայն) մենք այլևս չենք տեսնի ուկրաինական բանակում։ Դա պետք է լինի ցանկացած բանակցությունների նախնական պայման», -РИА новости-ի փոխանցմամբ՝ ասել է Դելյագինը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա: