Թուրքիայի և ՌԴ-ի միջև աշխատանքներ են տարվում գազային հանգույցի շուրջ, ընթանում է նախագծման, շինարարության և մարքեթինգի գնահատում, РИА новости-ին հայտնել է Անկարայի աղբյուրը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է գազի տարանցումը «Հյուսիսային հոսքերից» տեղափոխել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա: Ռուսաստանի նախագահն այդ գաղափարը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարեցին մանրամասն և արագ մշակել հարցը։
«Աշխատանքն իրականացվում է, այն պահանջում է նախագծման, շինարարության, մարքեթինգի գնահատականներ։ Համապատասխան գերատեսչությունները կատարում են նախագահների հանձնարարականները», – ասել է գործակալության զրուցակիցը։