Մոտ ժամանակներս երկրի վրա մարդկանց թիվը կարող է հասնել 8 միլիարդի: ՄԱԿ-ի տվյալներով դա կարող է տեղի ունենալ արդեն 2022 թվականի նոյեմբերի 15-ին:
Այս մասին ասված է ՄԱԿ-ի World Population Prospects 2022-ի հրապարակած զեկույցում։
«Այս տարի բնակչության համաշխարհային օրը (World Population Day) պետք է նշանակալի տարի ունենա, քանի որ սպասվում է երկրի ութ միլիարդանոց բնակչի ցուցանիշ: Դա առիթ է նշելու մեր բազմազանությունը, ճանաչելու մեր մարդկությունը և հիանալու առողջապահական նվաճումներով, որոնք երկարացրել են կյանքի տևողությունը և կտրուկ նվազեցրել են մայրերի ու երեխաների մահացության մակարդակը»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
«Սա նաև հիշեցում է մեր մոլորակի խնամքի համար համընդհանուր պատասխանատվության և այն բանի մասին, թե որ ոլորտներում մենք դեռ անելիքներ ունենք»,-ավելացրեց Գուտերիշը:
Մարդկանց թվի հիմնական աճը տեղի է ունեցել 20-րդ դարում՝ մահացության նվազման և կյանքի տևողության աճի շնորհիվ։ ՄԱԿ-ի վերջին կանխատեսումների համաձայն՝ 2030 թվականին մոլորակի բնակչությունը կարող է աճել մինչև 8,5 միլիարդի, իսկ 2050-ին՝ մինչև 9,7 միլիարդի: Կազմակերպությունում կարծում են, որ 2080 թվականին ցուցանիշը կհասնի 10,4 մլրդ-ի և կմնա այդ մակարդակում մինչեւ 2100 թվականը: