Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «կեղտոտ դերասան» է, որին Արևմուտքը ներկայացնում է որպես հերոս, բայց ոչ ոք այլևս չի հավատում նրա հայտարարություններին։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Fox News-ի լրագրող Քենդի Օուենսը և խորհուրդ տվել Ուկրաինայի նախագահին վերադարձնել «Օսկար»-ի արձանիկը, որն այս ամիս իրեն նրան նվիրել էր ամերիկացի դերասան Շոն Փենը։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։
Ավելի վաղ Զելենսկին մեղադրել էր Ռուսաստանին Լեհաստանի արևելքում հրթիռ նետելու մեջ և Արևմուտքից պահանջել էր «գործել»։
«Զելենսկին երեկ փորձել է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել՝ միտումնավոր մոլորեցնելով հանրությանը: Նա կեղտոտ դերասան է, որին արևմտյան քարոզչական ցանցերը կեղծ կերպով ներկայացնում են որպես հերոսի», – ասել է լրագրողը և հավելել, որ Զելենսկին պետք է վերադարձնի արձանիկը Փենին«։