Անհայտ անձը կրակ է բացել ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ քաղաքի փողոցում, նախնական տվյալներով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ կրակողը: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Նախնական տվյալներով՝ տղամարդը 3 մարդ է սպանել»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ կրակողը նույնպես զոհվել է։
Նշվում է, որ շրջանի դատախազությունը ստուգում է իրականացնում, կատարվածի պատճառները պարզվում են: