BBC-ն հետաքննել է հայ գերիների գնդակահարության տեսագրությունը: BBC-ն հրապարակել է ադրբեջանցի զինվորականների կողմից մի խումբ հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրության վերաբերյալ հետաքննության արդյունքները: Հրապարակման մեջ ներկայացված են BBC-ի լրագրողների, Bellingcat հետազոտական խմբի և Human Rights Watch միջազգային իրավապաշտպան խմբի (HRW) կողմից ուսումնասիրության արդյունքները:
Տեսանյութը հրապարակվել է հոկտեմբերի 2-ին Telegram-ի մի շարք ալիքներում և սոցցանցերում։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրել է, որ գերիների գնդակահարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում: «Թաթոյան» հիմնադրամն իր հերթին հայտարարել է, որ հայ ռազմագերիների սպանությունը կատարվել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների կողմից:
BBC-ն գրում է, որ տեսանյութում երևում է առնվազն 15 զինծառայող, որոնք շրջապատել են ութ (այլ տվյալներով՝ 9) անզեն մարդկանց: BBC-ին նշել է, որ 8 անձանց սաղավարտներն ու համազգեստը համընկնում են հայկական բանակում օգտագործվող համազգեստի հետ։ Նշվել է, որ 15 զինծառայողների համազգեստը համընկնում է ադրբեջանական բանակում օգտագործվող համազգեստի հետ։
Այնուամենայնիվ, BBC-ն գրել է, որ հնարավոր չէ որոշել հարձակվողների ստորաբաժանումը՝ նշելով, որ նույն եզրակացություններին են եկել Bellingcat-ի հետաքննողները: BBC-ի հետաքննողները, Bellingcat-ի և Human Rights Watch-ի հետազոտողները նույնպես հաստատել են, որ ձայնագրության մեջ լսվող «Vurma»՝ «Չկրակել» բառն ասում է մեկը, որի համար ադրբեջաներենը մայրենի լեզու է։
«Թե ինչ է տեղի ունեցել հետագայում գերիների հետ, հայտնի չէ, սակայն Բերկլիի քալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր Ռոհինի Հաարը, որին վկայակոչում է «Human Rights Watch»-ը, կարծում է, որ նման հեռավորությունից ավտոմատ զենքից կրակելու դեպքում ողջ մնալու հնարավորությունը շատ ցածր է»,-գրում է BBC-ն:
Բացի այդ, հետազոտողները փորձել են պարզել իրադարձությունների տեղն ու ժամանակը, որոնք ֆիքսվել են ձայնագրության վրա։ Նշվում է, որ տեղի ունեցածի ժամանակը պարզելու համար Bellingcat-ի հետաքննողներն օգտագործել են հատուկ մեթոդներ, այդ թվում՝ արբանյակային լուսանկարներ և արևի դիրքը նկարահանման վայրի նկատմամբ:
Ինչպես գրում է պարբերականը, առկա տվյալները բավարար չեն նկարահանման ամսաթիվը ճշգրիտ որոշելու համար. հետաքննողների եզրակացությամբ՝ միջադեպը կարող էր տեղի ունենալ օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 13-ի առավոտյան ժամը 6:00-6:30 ընկած ժամանակահատվածում: Սակայն, ըստ հրապարակման, հաշվի առնելով, որ սեպտեմբերի մարտերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, սեպտեմբերի 13-ի վաղ առավոտը կարող է ամենահավանական ժամանակը լինել:
Նշվում է, որ հայկական կողմի վարկածով՝ միջադեպը տեղի է ունեցել հայկական տարածքում՝ Սևանա լճից հյուսիս գտնվող Իշխանասար բարձրության վրա, նախկինում «Հովազ-1» անունով հայտնի ռազմական դիրքում։
«Հետաքննողները տեսանյութի և Իշխանասար բարձրության տարածքի լանդշաֆտի միջև համընկնում չեն գտել։ BBC-ի մասնագետների կարծիքով, եթե հաշվի առնվի նկարահանման անկյունը, ապա, խոսքը Լաչինի շրջանում երկու երկրների սահմանին գտնվող կետի մասին է»,-մասնավորապես ասվում է հրապարակման մեջ։
Հոկտեմբերի 2-ին Telegram-ի մի շարք աալիքներում և սոցցանցերում հրապարակվել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիների խմբի գնդակահարության տեսագրությունը: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հաղորդել է, որ գերիների գնդակահարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։