2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանը դարձավ Թուրքիա նավթի և նավթամթերքների հիմնական մատակարարը, հայտնում է ТАСС-ը:
Գործակալության տվյալներով, վկայակոչելով Թուրքիայի էներգետիկ շուկայի վերահսկողության և կարգավորման վարչության տվյալները, արտահանման ծավալը կազմել է 2,174 մլն տոննա:
Նշվում է, որ Ռուսաստանին հաջորդում են Իրաքը (860 հազար տոննա նավթ և նավթամթերք) և Ղազախստանը (226 567 տոննա):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը մտադիր է Միջերկրական ծովի, Կասպից ծովի և Մերձավոր Արևելքի ավազանից Եվրոպա էներգակիրների մատակարարման կենտրոն դառնալ։