Ամերիկացի հեռուստաաստղ և գործարար կին Քիմ Քարդաշյանը դասախոսությամբ է հանդես եկել Հարվարդի բիզնես դպրոցում։ Այս մասին գրում է entrepreneur.com-ը։
42-ամյա Քիմ Քարդաշյանն անձնական բլոգում լուսանկարներ է տեղադրել Հարվարդի բիզնես դպրոցից։ Աստղը հետևորդներին պատմել է, որ դասախոսություն է կարդացել ուսումնական հաստատության ուսանողների համար՝ նրանց պատմելով իր Skims ընկերության մասին։
«Երեկ ես ելույթ էի ունենում Հարվարդի բիզնես դպրոցում HBS Moving Beyond DTC կոչվող դասընթացում։ Ես և իմ գործընկերը ուսանողներին պատմեցինք Skims-ի շուկայավարման, մեր մարտահրավերների և հաղթանակների մասին: Ես այնքան հպարտ եմ, որ իմ ընկերության դասընթացը կազմակերպվել է Հարվարդում։ Դա պարզապես խենթացնում է ինձ», — էմոցիոնալ մակագրել է գրառումը գործարար կինը։
Քիմ Քարդաշյանը Skims ապրանքանիշը թողարկել է 2019 թվականի սեպտեմբերին, իսկ 2022 թվականի հունվարին ապրանքանիշն ընդգրկվել է աշխարհի հարյուր ամենաազդեցիկ ընկերությունների ցանկում՝ Ըստ Time ամսագրի և գնահատվել է 3,2 միլիարդ դոլար։