Էստրադային երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաևը հունվարի 31-ի գիշերը ինֆարկտի ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել: Երաժիշտն ինտենսիվ թերապիայի կուրս է անցնում։ Այս մասին գրել է «Известия»-ն:
Ցավ զգալով կրծքավանդակում՝ Նիկոլաևն ինքնուրույն է շտապօգնություն է կանչել: Նշվում է, որ ներկայումս կոմպոզիտորը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Երգիչը հոսպիտալացման մասին լուրերից հետո սոցցանցի իր էջերում հայտարարել է, որ հետազոտվում է և իրեն լավ է զգում:
«ԶԼՄ-ներում իմ ծանր վիճակի մասին տեղեկատվությունը փոքր-ինչ չափազանցված է»,-գրել է 63-ամյա արտիստը: