Ռուսաստանի Սոչի քաղաքում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Կրասնոդարի երկրամասի GUMCHS-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«2023 թվականի մարտի 23-ին Սոչիում՝ 10 կիլոմետր խորության վրա, գրանցվել է Ռիխտերի սանդղակով 3,4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն՝ 2-3 բալ ինտենսիվությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով Օբնինսկի սեյսմոլոգիական տվյալները։
Հստակեցվում է, որ ենթակառուցվածքները և կենսապահովման միջոցները գործում են բնականոն հունով, զոհեր և վիրավորներ չկան։