Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Սիրիան տարածաշրջանային կազմակերպություն վերադարձնելու մասին որոշում են ընդունել: Այդ մասին հայտնել է TACC-ը՝ վկայակոչելով Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս-Սահաֆին:
Բանաձևի նախագծի քաղվածքների համաձայն՝ մայիսի 7-ից սիրիական պատվիրակությանը կթույլատրվի մասնակցել տարածաշրջանային կազմակերպության նիստերին։ Իր հերթին ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է մասնակցել Արաբական պետությունների լիգայի հերթական գագաթնաժողովին, որը նախատեսված է մայիսի 19-ին՝ Սաուդյան Արաբիայում: Սիրիայի անդամակցությունը ԱՊԼ-ին դադարեցվել էր 2011 թվականին ներքին ճգնաժամի պայմաններում, որը վերաճել էր զինված հակամարտության: