Ստամբուլի կենտրոնում դրամաշորթների հետ ծեծկռտուքից հետո ռուս զբոսաշրջիկ է սպանվել, հայտնում է Habertürk հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Թաքսիմ թաղամասում։ Հարձակվողները դանակով հարվածել են ռուս զբոսաշրջիկի սրտին, ով դիմադրել է, երբ փորձել են խլել նրա հեռախոսը։
Ավելի ուշ «Habertürk»-ը հայտնել է, որ հարձակվողներից երկուսը կարճ ժամանակում բերման են ենթարկվել։