Դիսնեյը հայտարարել է Աթաթուրքի սերիալի մասին՝ չնայած Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի քննադատությանը
Disney Plus ֆիլմերի արտադրության և հեռարձակման հարթակը Twitter-ում հուլիսի 2-ին հրապարակել էր թրեյլեր և հայտարարել «Աթաթուրք» սերիալի թողարկման մասին՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հունիսի 29-ին կոչ էր արել չեղարկել սերիալի արտադրությունը:
«Դիսնեյ Պլյուսին ուղղված կոչ՝ չեղյալ համարել թուրք դիկտատոր և ցեղասպանություն կազմակերպող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին փառաբանող սերիալները, ում ձեռքերի վրա է միլիոնավոր #հույների #հայերի #ասորիների #քաղդեացիների #սիրիացիների #արամացիների #մարոնիտների և այլ #քրիստոնյա նահատակների արյունը»,- ասված էր Հանձնախմբի հայտարարության մեջ:
Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ «ANCA-ի կոչից հետո Disney Plus-ը հեռացրել էր թուրքական արտադրության բոլոր ֆիլմերը»։