ՆԱՏՕ-ն պատրաստվում է Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում 2024 թվականի փետրվարին և մարտին անցկացնել «Steadfast Defender»՝ իր ամենամեծ զորավարժությունները «Սառը պատերազմից» ի վեր: Այս մասին հայտնում է The Financial Times (FT)-ը՝ դաշինքի պաշտոնյաներին հղումով։
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 41 հազար զինվորականներ, 500-700 մարտական ինքնաթիռներ և ավելի քան 50 նավեր։ Զորավարժություններին, ընդհանուր առմամբ, կմասնակցի 32 երկիր, այդ թվում՝ Շվեդիան, որի հայտը ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ դեռևս չի վավերացվել Թուրքիայի և Հունգարիայի կողմից։
«Զորավարժությունները առաջինը կլինեն նաև տեխնիկական հնարավորությունների առումով՝ օգտագործելով իրական աշխարհագրական տվյալները՝ զորքերի ավելի իրատեսական սցենարներ ստեղծելու համար»,– գրում է թերթը։
Նոր ռազմավարության համաձայն՝ ՆԱՏՕ-ն ամեն տարի կիրականացնի երկու խոշոր վարժանք՝ մեկի փոխարեն, ինչպես նաև ուսուցում իր սահմաններից դուրս ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու համար, նշում է FT-ն: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, ըստ աղբյուրի տեղեկությունների, նշել են, որ զորավարժություններով ցանկանում են «Մոսկվային ցույց տալ, որ դաշինքը պատրաստ է պայքարել»:
Բլինքենը սպառնացել է պատասխանատվության ենթարկել Ասադին օգնողներին
Միացյալ Նահանգները կաջակցի միջազգային ջանքերին՝ պատասխանատվության ենթարկելու Սիրիայի հեռացող առաջնորդ Բաշար ալ Ասադին օգնողներին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը,...