Պաղեստինի և Իսրայելի հակամարտության սրման հետևանքով Իսրայելի բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 1200-ը, գրում է Times of Israel-ը։
«ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա իրականացված հարվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։ Այսօր առավոտյան զոհերի թիվը գերազանցել է 1200-ը»,- ասվում է հրապարակման մեջ:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվն անընդհատ ավելանում է։