Իսրայելի զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, ավելի քան 3 000 մարդ վիրավորվել է, մոտ 150 մարդու ճակատագիրն անհայտ է, РБК-ի եթերում այս մասին հայտնել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։
Դեսպանի խոսքով՝ զինյալները փորձեր են անում ներխուժել Իսրայելի տարածք, ընթանում են տեղային բախումներ։ «Լիբանանի հետ սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- հավելել է նա։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։