Ֆրանսիայում Բելառուսի երկու քաղաքացու են ձերբակալել՝ Արաս քաղաքի դպրոցում դանակով հարձակման գործով, որտեղ ուսուցիչ է սպանվել, հաղորդում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով Parisien-ին։
«Ձերբակալվածների թվում են նաև երկու բելառուսներ, որոնց հետ հանցագործության նախօրեին հարձակվողը եղել է ոստիկանական ստուգման ժամանակ»,- հայտնում է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ձերբակալվածների թիվը հասել է 10-ի։ Ձերբակալվածների թվում կան նաև հարձակվողի ընտանիքի մի քանի անդամներ՝ մայրը, քույրը, երկու եղբայրները և հորեղբայրը, գրում է թերթը։
Ուրբաթ առավոտյան 20-ամյա երիտասարդը դանակով հարձակվել էր Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պա-դե-Կալե դեպարտամենտի Արաս քաղաքի Գամբետա լիցեյի աշխատակիցների վրա։ Ոստիկանության աղբյուրի համաձայն՝ հարձակման ժամանակ նա բղավել է «Ալլահ աքբար»։ Մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Հարձակվողին ոստիկանությունը բերման է ենթարկել։ Նա ներառված է ծայրահեղ իսլամիստների ցուցակում, որոնց հսկում են ահաբեկչական հարձակումները կանխելու համար, ինչպես նաև այն մարդկանց ցուցակում, որոնք վտանգ են ներկայացնում պետական անվտանգության համար։
Միաժամանակ մեկ այլ դպրոցի մոտ բերման է ենթարկվել հարձակվողի եղբայրը։ Նա Մովսար Մոգուշկովն է, ով նախկինում դատապարտվել է «Իսլամական պետություն» կազմակերպության նյութերը սոցցանցերում հրապարակելու համար։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածների ընտանիքը նախկինում փորձել է քաղաքական ապաստան ստանալ Ֆրանսիայում՝ նրանք Ինգուշեթիայից ներգաղթյալներ են։
Սիրիայում հակակառավարական խմբավորումները գրավել են Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք
Սիրիայում հակակառավարական խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Էր-Ռաստան և Թել Բիսա քաղաքները, որոնք գտնվում են Հոմսից հյուսիս՝ այն Համայի հետ...