Բռնության կոչ անող ալիքները կարգելափակվեն Telegram-ի կանոնները խախտելու համար, ասել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը՝ Telegram-ում ռուսալեզու լսարանի համար հղած ուղերձում։
«Բռնության կոչ անող ալիքները կարգելափակվեն Telegram-ի, Google-ի, Apple-ի և ողջ քաղաքակիրթ աշխարհի կանոնները խախտելու համար»- ասվում է հրապարակման մեջ։
Կիրակի երեկոյան Մախաչկալայի բնակիչները ներխուժել են Ույթաշ օդանավակայանի թռիչքուղի, ուր ժամանել է Թել Ավիվից չվերթը։ Հաղորդվել է, որ նրանք փնտրում են ժամանած Իսրայելի քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել են տարածքը լքող մեքենաները։ Սկսվել են անկարգություններ, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ՝ ինչպես անվտանգության ուժեր, այնպես էլ քաղաքացիական անձինք։
Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարևն ասել է, որ Դաղստանում անկարգությունները «համակարգվել են «Դաղստանի առավոտ» Telegram ալիքի միջոցով: Այն այժմ արգելափակված է: