ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել սպասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ գործողություններին
Նա այսպես է պատասխանել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին նրա հնարավոր մասնակցության մասին հարցին։
«Այստեղ պետք է ելնել ոչ թե հույսերից, այլ կոնկրետ փաստերից»,- պարզաբանել է նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ նախագահությունն ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովին։ Նա նշել էր, որ այս պահին վերջնական որոշում չկա։
Նոյեմբերի 23-ին Լուկաշենկոն «հայ ընկերներին» կոչ էր արել մասնակցել ԵԱՏՄ Գերագույն խորհրդի դեկտեմբերին կայանալիք նիստին: