Իսրայելը Գազայի հատվածի հարավային որոշ շրջանների բնակիչներին հրամայել է տարհանել, և քանի որ նախկինում մարտերը տեղի ունեցել միայն անկլավի հյուսիսում, դա կարող է այնտեղ նոր գործողությունների նախապատրաստություն լինել, գրում է РБК-ն՝ հղում անելով The New York Times-ին։
Հաղորդվում է, որ մոտ ապագայում մարտերը թեժ կլինեն։ «Իսրայելական բանակը մոտակա շաբաթների ընթացքում «բարձր ինտենսիվության գործողություն» կիրականացնի, The New York Times-ին ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքով՝ դրանից հետո Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները, ամենայն հավանականությամբ, կգնան «ցածր ինտենսիվության ռեժիմի»»։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման պահից ի վեր զոհվել է 16000 մարդ. մոտ 14800 պաղեստինցի սպանվել է Գազայում և Արևմտյան ափին, իսկ 1200-ը՝ Իսրայելում: