Թուրքիայի արևմուտքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումներն զգացվել են Ստամբուլում, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Բուրսա նահանգի Մուդանյա քաղաքի մոտ։ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների կամ փլուզումների մասին տեղեկություններ չկան։
Նոյեմբերի 23-ին թուրքական Մալաթիայում անընդմեջ երկու երկրաշարժ էր տեղի ունեցել՝ 5,2 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ։