Գազայի հատվածում իսրայելա-պաղեստինյան լարվածության կտրուկ սրումից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 17 հազարը, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
«Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի հետևանքով գնդակոծությունների և ռմբակոծությունների զոհ է դարձել 17 177 մարդ»,-ասված է Պաղեստինի առողջապահության նախարարության հատուկ հայտարարության մեջ։
Նույն ժամանակահատվածում, գերատեսչության տեղեկատվության համաձայն, վիրավորվել է ավելի քան 46 հազար մարդ: