Գազայի հատվածում իսրայելա-պաղեստինյան պատերազմի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 20 հազարը, տուժել է ավելի քան 54 հազար մարդ, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Հոկտեմբերի 7-ից իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 20 424-ի, վիրավորվել է 54 036-ը»,- նշել են գերատեսչությունում։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան՝ հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։