ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այլ հարցերի հետ մեկտեղ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Թուրքիա կատարած այցի շրջանակներում Բլինքենը հանդիպել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նշվում է, որ հանդիպումն անցել է մամուլի համար փակ։
Հանդիպման ժամանակ նշվել է, որ Անկարան սպասում է ամերիկյան F-16 կործանիչների գնման գործընթացի ավարտին։
Դեկտեմբերի 16-ին Անկարան հայտարարել էր ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչների գնման վերաբերյալ տեխնիկական բանակցությունների ավարտի մասին։